Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2004 ԹՎԱԿԱՆԸ ԹՎԵՐՈՎ

Սպորտ

Հայաստանի 2004թ. ֆուտբոլի մրցաշրջանում անցկացվել է 1356 խաղ, որը 293-ով գերազանցում է 2003թ.-ին: Մրցումներին մասնակցել են 37 լեգիոներ, որոնցից 30 բարձրագույն խմբում: Բարձրագույն, առաջին խմբերի առաջնությունում, ինչպես նաեւ գավաթի եւ սուպերգավաթի խաղարկության ընթացքում մրցավարները 1032 անգամ դեղին քարտ են ցույց տվել, 57 անգամ`կարմիր: Ամենաշատ խաղացող է հեռացվել «Դինամո-Զենիթից» (5): Ամենաշատ զգուշացումներ ստացել «Արարատը»(63):

Ակումբների տուգանքները կազմել են շուրջ 12 մլն. դրամ: Ամենաշատը տուգանվել է Գյումրիի «Շիրակը» (1,4 մլն): Ազնիվ խաղի հաշվարկում բարձրագույն խմբում լավագույն ցուցանիշներ ունեն` «Փյունիկը» - 43 միավոր, ապա Բանանցը 61, Դինամո-2000 69:

Բարձրագույն խմբում արձանագրված է 323 գոլ (միջինը 2.9 գոլ), իսկ առաջին խմբում` 826 գոլ (միջինը 3,5 գոլ):