Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ԴԵՄ

Սպորտ

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը այսօր, ամենայն հավանականությամբ, իր առաջին հանդիպումը կանցացնի Ամստերդամի «Այաքսում»:

Հոլանդական ակումբը այսօր ընկերական խաղում ուժերը չափելու է իսպանական «Բարսելոնայի» հետ: «Այաքսի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մտադիր է այդ խաղում փորձարկել մի քանի նորեկների, որոնց թվում է նաեւ Էդգար Մանուչարյանը:

Ըստ հանդիպման նախնական հայտացուցակի, Էդգարը ընդգրկվել է «Այաքսի» կազմում եւ պետք է մասնակցի հանդիպմանը: