A
A
16-ԱՄՅԱ ԳԱՅԱՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻ
Աջակցիր «Ա1+»-ին«Այբ - Ֆե» լրատվական գործակալության վարկածով 2004թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել Հայաստանի կանանց հավաքականի եւ Երեւանի «Քոլեջ» ակումբի հարձակվող 16-ամյա Գայանե Կոստանյանը:
Գայանեն այս տարի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Պատանի ֆուտբոլիստուհին իրեն հատկապես լավ էր դրեւորել Հայաստան - Էստոնիա խաղի ժամանակ, որը ավարտվեց մեր աղջիկների հաղթանակով:
Վաղը կայանալիք ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 2004թ. մրցանակակիրների պարգեւատրման եւ մեծարման հանդիսավոր երեկոյի ժամանակ էլ Գայանեն կպարգեւատրվի «Այբ - Ֆե»-ի կողմից հատուկ մրցանակով: