Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմավիա»-ից աշխատավարձ են ուզում

Հասարակություն
5fd9bfa758d42634e6ee201443dc11a2

«Արմավիա» ընկերության նախկին աշխատակիցներն իրենց աշխատավարձն են պահանջում։ Ընկերությունը նրանց տարբեր չափերի աշխատավարձ է պարտք։

Ընկերության նախկին աշխատակից Մարիա Ասլանյանի խոսքերով՝ սուտ են տարածված այն լուրերը, թե իրենց աշխատավարձերը վճարվել են։

Ընկերությունը, բորտ ուղեկցորդուհուն պարտք է մարտ-ապրիլ ամիսների աշխատավարձը, վերջնահաշվարկի եւ օրապահիկների գումարը՝ մոտ 2 մլն դրամ։
Նրա խոսքերով՝ նույնիսկ քայլեր չեն ձեռնարկվում այդ գումարը վերադարձնելու համար։

Մարիա Ասլանյանի խոսքով՝ թեեւ ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելոյանը խոստացել էր ինքնաթիռների վաճառքից հետո վերադարձնել նրանց պարտքը, սակայն արդյունք չկա։ 2 ինքնաթիռ արդեն վաճառվել է։

Մարիան մենակ չէ։ «Արմավիան» եւս 66 աշխատակիցների է պարտք։ Վերջիններս դիմել են Աշխատանքի պետական տեսչություն։ «Արմավիա»-ի պարտքը դիմումատու նախկին աշխատակիցներին մոտավոր հաշվարկներով գերազանցում է 100 միլիոն դրամը։

Ի դեպ, «Արմավիա» ընկերությունից մեզ տեղեկատվություն ստանալ չհաջողվեց, զանգերը մնացին անպատասխան։