A
A
Նաիրիտցիները աշխատավարձ են ստացել
Ամանորի նախօրեին երբեմնի գերհզոր հսկա «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կարող են մի փոքր ուրախանալ։ Նրանք այսօր մեկ ամսվա աշխատավարձ են ստացել։ Դժվար է գուշակել, թե դա որ ամսվա աշխատավարձն է, որովհետեւ «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը շուրջ մեկ տարվա աշխատավարձ էր պարտք նրանց։
Արդեն ավանդույթ է ձեւավորվել, որ նաիրիտցիներն աշխատավարձ են ստանում միայն բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո։
Երբեմնի գերհզոր հսկա «Նաիրիտ» գործարանը 2010 թ-ից արտադրանք չի տալիս, եւ աշխատողների մեծ մասն էլ գտնվում է հարկադիր պարապուրդում։