Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներողամիտ գտնվենք կոկորդիլոս ուտողների հանդեպ

Հասարակություն
4cd9da3c7648bce0b020a68234b690e9

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը անգամ հնարավորության դեպքում կոկորդիլոս չէր դնի իր ամանորյա սեղանին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարոն Պողոսյանը Ամանորին ընդառաջ կրկին հիշեցրեց, որ մինչ մարդիկ կոկորդիլոս են ուտում, մեր հասարակության 30-40 տոկոսը աղքատության շեմին է. «Լավ է, որ մարդիկ հնարավորություններ ու դղյակներ ունեն, այս աշխարհում նրանք կարող են կոկորդիլոս էլ պատվիրել, փիղ էլ, մենք ինչ անենք, պետք է ներողամիտ գտնվենք, ուղղակի վատ է, որ գումար մուրացող մարդիկ կամ աղբանոցում սնունդ հայթայթողների համար դա նսեմացուցիչ է»,-նկատեց նա:

Պարոն Պողոսյանը լավ գիտի`միջին խավի հայ ընտանիքների գրպանը 100.000-200.000 դրամով դատարկվում է Նոր տարվան. «Ներկա ժամանակներում միջին խավի համար էլ Ամանորին այսքան գումար հատկացնելը մեծ դժվարություն է ներկայացնում, էլ չեմ խոսում 30 տոկոսի մասին, ովքեր աղքատության շեմից էլ ցածր է: Այդ մարդկանց համար դա ուղղակի անսպասելի ճոխություն է»:

Ինչ վերաբերում է ապրանքների գներին, թանկացումներին և զեղչերին` Արմեն Պողոսյանը գտնում է, որ 2013 թվականին գրանցված թանկացումները հարված էին հայ սպառողին: Միակ ելքը սպառողների միության նախագահը տեսնում է հանրային և պետական վերահսկողության մեջ: