Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փետրվարին ինչ-որ վատ բաներ են սպասվում» (տեսանյութ)

Հասարակություն
d6a61b8873359bccb791a33c33d5ffec

2014 թ. կլինի բավականին բարդ տարի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց աստղաբան Ալինա Դերձյանը։ Նրա խոսքերով՝ փետրվարին ինչ- որ վատ բաներ տեղի կունենան, որոնք ժողովրդին կստիպեն անհանգստանալ. «Տարին կսկսվի ագրեսիվ տրամադրություններով եւ ամռանը խաղաղություն կսկսի տիրել, կարեւոր կլինի աշունը, որի ընթացքում տարին կամփոփենք»,- նշեց նա։

Տարին, Ալինա Դերձյանի խոսքերով, բարենպաստ կլինի առյուծների, կարիճների եւ խոյերի համար, որոնք համարվում են ուժեղ կենդանակերպներ։ Փառքի տարի կլինի կույսերի, աղեղնավորների, կշեռքների եւ ձկների համար։ Ցուլերը միայնության ձգտում կունենան այս տարում։ 2014 թ. այծեղջյուրները եւ երկվորյակները հաշվի չեն առնի ուրիշի կարծիքները, իսկ ջրհոսները, ինչպես միշտ,կփորձեն հարթել բարդ իրավիճակները։

Վերջինս դժվարացավ նշել, թե քաղաքական գործիչներից ում ինչ է սպասվում այս տարի։
Ի դեպ, ձիու տարին իր լիազորությունների մեջ կմտնի ոչ թե հունվարի 1-ից, այլ 31-ից։