Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետրոդարկին մյուս անգամ կկատարի հայկական գործեր

Հասարակություն
35365d943c09756c1efd1ec849755351

Իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և ֆլեյտահար Սառա Ռուլին ելույթ են ունենալու Երիտասարդական նվագախմբի տարեվերջյան համերգին: Համերգին մասնակցելու է նաև ֆլեյտահար Սառա Ռուլին:

Այս մասին այսօր ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նա նշեց, որ ողջ համերգի ընթացքում հնչելու են Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները:

Իտալացի հանրահայտ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկու խոսքով` ինքն ուրախ է, որ գտնվում է Հայաստանում. «Ձեր երկրում շատ ցուրտ է և ձյուն, բայց ես ուրախ եմ, որ Հայաստանում եմ նշելու ծննդյան տարեդարձս», - ասաց Պետրոդարկին։

Աշխարհահռչակ ակորդեոնահարը նշեց, որ երեկոն հագեցած է լինելու տանգոյի մեղեդիններով. «Այս անգամ մենք համերգը կսկսենք Պիացոլայի միջին ստեղծագործություններով, հայ հանդիսատեսին նաև պրեմիերաներ կներկայացնենք», - ընդգծեց Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հաջորդ այցի ժամանակ խոստանում է ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները. «Մեկ անգամ նվագախմբի հետ փորձեցինք կատարել «Կռունկը», Կարեն Նանյանն ինձ համար կոնցերտ է գրել, այս անգամ ժամանակ չունեմ, հաջորդ այցի ժամանակ կկատարեմ», - նշեց Պիետրոդարկին: