Հանքերի եկամուտը դուրս է գնում (տեսանյութ)
Հայաստանում բնապահպանությունը, հատկապես հանքաարդյունաբերությունը հաճախ հակադրվում է տնտեսական զարգացման հետ։ Այսօր «Քաղաքացիական հասարակությունը, զարգացումը եւ բնապահպանական ակտիվիզմը Հայաստանում» գրքի ներկայացման ընթացքում ասաց «Կանաչ» շարժման ակտիվիստ Արթուր Գրիգորյանը. «Կապված հանքաարդյունաբերության հետ՝ մարդկանց առողջական վիճակը վատթարանում է՝ առանց փոխհատուցման։
Մեզ պատկանող բնական պաշարների օգտագործման արդյունքում ձեւավորված եկամտից մենք ստանում ենք չնչինագույն տոկոսներ»։
Ըստ Գրիգորյանի՝ մեր հանքերի ամբողջ եկամուտը գնում է աշխարհի տարբեր երկրներում գրանցված օֆշորներ. «Մենք երկիրը կամաց-կամաց կորցնում ենք։ Եւ մեր էս թիզուկեսանոց երկրում ոչ շնչելու օդ կա, ոչ խմելու ջուր կա, ոչ էլ։
Առաջնային խնդիրը առողջապահական է, երբ մարդը բնակվում է աղտոտված միջավայրում, ապա էդ միջավայրը ստաբիլ ազդում է նրա առողջության վրա, այդ թվում նաեւ ժառանգականության վրա»։