Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 պատահար՝ 3 օրում

Հասարակություն
ddb37ee685ca6bc16a69883f81539643

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության 10 դեպքից` 8-ը, մաքսանենգության` 4, ավազակային հարձակման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, շորթման 1 և գողության 7 դեպք:

Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: