Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղատնտեսական տոնավաճառ՝ ամեն օր

Հասարակություն
cc2d3d15e1619d359f6671d0adc774b8

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որոշմամբ` այս տարի նույնպես գյուղատնտեսական տոնավաճառները նախատոնական օրերին՝ դեկտեմբերի 20-ից մինչ դեկտեմբերի 29-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով:

Իսկ անցնող տարվա ընթացքում վերջիններիս աշխատանքի թվային ամփոփիչ պատկերն այսպիսին է՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է թվով 39 տոնավաճառ: Ընդհանուր առմամբ 39 տոնավաճառներին գրանցվել են շուրջ 4823 գյուղացիական տնտեսություններ, որոնք ներկայացրել են թվով 160 գյուղական համայնքներ: Յուրաքանչյուր տոնավաճառի մասնակիցների կողմից վաճառքի է ներկայացվել շուրջ 45 տեսակի գյուղմթերք: Միջին հաշվով 1 տոնավաճառի ընթացքում իրացվել է 35-40 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ 1420 տոննա:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մայրաքաղաքի բնակիչներին հրավիրում է գնումներ կատարել նաև գյուղատնտեսական տոնավաճառներից, ուր վերավաճառողներ չկան և գյուղացին ինքն է վաճառում իր աճեցրած բարիքը: