Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տպագրություն` նաև ջրի վրա

Հասարակություն
37e45f5a801cb0484743e9267e59ce10

Տպագրություն ջրի, շաքարավազի, հեռախոսի, համակարգչի և ցանկացած ընդեղենի վրա՝ արդեն նաև Հայաստանում: Գաղափարն իրականացնողը «Անտարես Նանո պրինտ»-ն է, որի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը վստահ է՝ հայերը նորություններին հեշտ են հարմարվում. «Այն, ինչ որ աշխարհը ստեղծել է, պետք է արագ վերցնել և կիրառել, քանի որ այս ամենը ստեղծված է մարդու համար, և թող հայաստանցին ՝ որպես համաշխարհային սպառող, նույնպես ունենա»։

Արդեն 2 տարի է՝ «Անտարես Նանո պրինտ»-ն առաջարկում է նաև բուրմունքի տպագրություն։ Պարոն Մարտիրոսյանը հավելեց, որ գաղափարն առաջացել է, քանի որ ամենամոտիկ տեղերը, որ տպագրվում է բուրմունք, Ստամբուլն է և Մոսկվան, մեջտեղում մենք ենք, որ կարողանում ենք տպագրական նման ծառայություններ առաջարկել»։

Արտադրողները վստահ են, որ շուկայում նորություն և թարմություն են մտցնելու, քանի որ մարքետինգային դաշտ է մտնում նաև համն ու հոտը: