Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կյանքը ծերանոցում (տեսանյութ)

Հասարակություն
36e05e2c94d2dbcdef5883c2675ee08c

Մայրաքաղաքի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչների սիրելի խաղը թղթախաղն է։ Բլոտի սիրահարներից Վաչագան Միրդոյանը ամենաերկարն է ծերանոցում ապրում` 8 տարի: Նա ժպիտով է հիշում իր անցյալը, խնդրում է իրեն շատ չզբաղեցնել, դեռ պետք է հակառակորդ թիմին հաղթել:

Ինտերնատի մեկ այլ բնակիչ Հայկազ Աթոյանը բլոտից ավելի սիրում է ֆուտբոլ, բայց միայն` դիտել, նա Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի երկրպագու է, 82-ամյա թոշակառուն 3 տարի է, ինչ բնակվում է առաջին ինտերնատում: Ծերանոցում պարոն Աթոյանը ոչ միայն կտուր է գտել, այլ նաև կին:

Ծերանոցի պայմաններից պարոն Աթոյանը չի դժգոհում, ասում է` այստեղ իրեն ազատ է զգում: Նրա կինը` 77-ամյա Արաքսյա Ոսկանյանը հպարտությամբ հիշում է, որ երբեք իր զավակների գթասրտությանը չի մնացել, ինքն է իրեն պահել:

Ինտերնատի տնօրեն Արմեն Գյուրջյանը վստահեցնում է, որ տարեցներն ամեն ինչով ապահովված են։ Արմեն Գյուրջյանը չի ցանկանա, որ ինտերնատի բնակիչներն ավելանային, հատկապես զավակների կողմից լքվելու արդյունքում։ Սակայն տեղեկացնում է, որ 250 անձի համար նախատեսված ինտերնատը դեռ կարող է կացարան դառնալ 10 տարեցի համար եւս։