Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյաները գրեթե չեն այցելում աստղադիտարան

Հասարակություն
8896c4856f9d5d14ad2c4a2aa6b9424a

Աստղագետների շրջանում արտագաղթը այդքան էլ մեծ թիվ չի կազմում՝ վստահեցնում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։
Միաժամանակ վերջինս նշում է, որ արտասահմանում ավելի լավ պայմաններ են ստեղծվում աստղագետների համար, քան մեզ մոտ։

Անդրադառնալով տարվա ձեռքբերումներին՝ վերջինս նշեց, որ ավարտվել է մեծ դիտակի հայելապատման գործընթացը, որը 30 տարի շարունակ չէր փոխվել։
Նրա խոսքերով՝ պաշտոնյաներից ովքեր գալիս են աստղադիտարան, առաջինը իրենց զարմանքն են արտահայտում, որ Հայաստանում կա այդպիսի կենտրոն.

Պարոն Հարությունյանը չի կարող ասել, թե պաշտոնյաներից ով է ոչ պաշտոնական այցով եղել Աստղադիտարանում, ընտանիքի հետ միասին։ Մի բան, սակայն, հստակ կարող է ասել՝ վերջին անգամ Հայաստանի նախագահը Աստղադիտարանում եղել էր 2001 թ-ին, իսկ 12 տարվա ընդմիջումից հետո այցելել է Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով աստղադիտարանում գիտնականներին բնակարաններով ապահովելուն՝ տնօրենը նշեց, որ այդ ավանդույթը շարունակվում է, թեեւ մի քանի աշխատակիցներ փորձել են դրանք սեփականաշնորհել, բայց դա նշանակում է սերունդներին զրկել այդ հնարավորությունից։
«Հիմա դատական գործընթաց է սկսվել՝ մեր երիտասարդներին բնակարանով ապահովելու համար»,- եզրափակեց նա։