Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավորինի արվեստն ըստ Հրայր Թովմասյանի

Հասարակություն
8aa2f0b09a0f4abf7527b13f11b0a2ef

«Գազի սակագինը կիջնի, թե կբարձրանա՝ կախված է քաղաքացիական հասարակությունից եւ իր ուժից ու ազդեցությունից։ Ես կանխագուշակումներ չեմ կարող անել, թե ինչ է լինելու»,- պատասխանելով «Ա1+»-ի հարցին արդյո՞ք քաղաքացիական հասարակությունը կարող է ազդել գազի սակագնի փոփոխության վրա, թե իշխանություններն անպարտելի են, նշեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

Ըստ նրա, Հայաստանում չկա որեւէ նախարար, որ ուզի գազի գինը բարձրանա.
«Ուզո՞ւմ եք ուղարկեմ այս ամսվա գազի իմ վճարումները, եւ կտեսնեք, որ ինքը շատացել ա, ոչ մեկ չի ցանկանում շատ վճարել»,-ժպիտով նշեց նախարարը։

Վերջին շրջանում ականատես կարելի է լինել քաղաքացիական հասարակության պոռթկումների, արդյո՞ք սա չի վկայում քաղաքացիական հասարակության առողջացման մասին, եւ արդյոք այսպիսով հնարավո՞ր է հասնել իշխանափոխության։

«Իշխանությունը ժողովրդի դեմ անպարտելի չի կարող լինել։ Քաղաքացիական հասարակություն ու իշխանություն հարաբերությունները պատերազմի դաշտ չի, որ մեկը հաղթում է, մեկը պարտվում է։ Հենց տեսնում ենք, որ մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում, ագրեսիա ենք սկսում առաջացնել՝ քաղաքացիական հասարակության մոտ, որ իշխանությունը հաղթեց, իշխանությունների մոտ՝ միգուցե, որ քաղաքացիական հասարակությունը հաղթեց»,- պատասխանեց պարոն Թովմասյանը։

Նա քաղաքացիական հասարակությունը դիտարկում է որպես ամբողջ պետական համակարգի որոշումներ կայացնելու գլխավոր էլեմենտ. «Այս առումով դուք ինքներդ տեսաք, թե ինչքան է բարձրանում։ Թռչկանի ՀԷԿ-ի կառուցման կասեցում, Մաշտոցի այգի եւ նման բաներ։ Իհարկե, կարող եք ասել, որ այս-այս դեպքերում դեռեւս հաջողությունների չհասան, բայց սա հենց հնարավորինի արվեստ է քաղաքացիական հասարակության համար»,-ասաց նախարարը։