Հրայր Թովմասյանը գոհ չէ իր ոլորտից
Արդարադատության ոլորտում տիրող իրավիճակը չի գոհացնում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին։ Այսօր ամփոփելով 2013թ.-ը՝ երեւանյան ակումբներից մեկում լրագրողներին հայտնեց նախարարը։
Հրայր Թովմասյանն անդրադարձավ ՄԻՊ զեկույցին եւ ասաց, որ եթե ինքը Մարդու իրավունքների պաշտպանը լիներ՝ նման զեկույց չէր գրի։
«Սա մտահոգ մարդու զեկույց է։ ՄԻՊ-ի զեկույցը ոզնու նման կծկվելու է եւ փշեր ցույց տա, փշերից մեկն էլ ուղղվելու է հենց իր վրա։ Այդ զեկույցից ստացվում է, որ բոլորը սրիկաներ են եւ ստեղծվում է կարծիք, որ ոչինչ հնարավոր չէ անել ոլորտում»,-նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է արդարադատության համակարգի նկատմամբ վստահությանը, ապա ըստ նախարարի՝ այն անբավարար է։
«Մեզ պետք է դատավորների վերապատրաստման արդյունավետ համակարգ: Հունվարից գործելու է կից դպրոց»:
Այսօր նախարարը զերծ մնաց ԱՆ ձեռքբերումների եւ բացթողումների մասին խոսելուց։
Նա նաեւ չմեկնաբանեց կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի հետ կապված գործողությունները։
Ասուլիսի վերջում պարոն Թովմասյանը նվերներ տվեց միայն այն կազմակերպություններին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք տարվա ընթացքում ակտիվորեն զբաղվել եւ լուսաբանել են ոլորտի աշխատանքները։