Պետպատվերը ռեզին չէ
«Պետպատվեր հասկացությունը, ներողություն, ռեզինից չի, որ ձգես այնքան, ինչքան ուզում ես»,- այսօր հայտարարեց ՀՀ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը։
Նրա խոսքով՝ պետությունը իրենց պատվեր է տալիս եւ նշում, թե քանի հիվանդ կարելի է վիրահատել։ «Իսկ եթե հիվանդները շատ են, դու չունես այլ հնարավորություն, քան հերթագրել»,- նշեց պարոն Մալայանը։
Այսօր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրենը մեծ ձեռքբերում է համարում այն, որ ծնողները ազատվել են այն բարդույթներից, որ իրենց երեխաները պետք է ակնոց կրեն։
Հիշում եմ դեպքեր, երբ մայրը կատեգորիկ դեմ էր դրան, երբ երեխայի ձեռքը բռնած գալիս էր հիվանդանոց. «Հիմա հասկանում են, որ ակնոցը հագուստի նման մի բան է»։
Հենց դրանով էլ, ինչպես նաեւ դասերի ծանրաբեռնվածությամբ է պայմանավորված դպրոցներում տեսողական խնդիրներ ունեցող երեխաների ավելացումը։