Սփյուռքահայերը հայրենիքում չեն ինտեգրվում
Այս տարի ՀՀ բուհեր ընդունվել է 664 սփյուռքահայ ուսանող. 18 ուսանող՝ Եվրոպական տարբեր երկրներից, 200-ը` Սիրիայից, 90-ը` Վրաստանից, նույնքան էլ ՌԴ-ից։ Այս մասին այսօր ասաց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը:
Ըստ նրա` Սփյուռքահայ ուսանողներին մեր երկրում օտարերկրացիների պես են վերաբերվում։ Մկոյանի խոսքով` սփյուռքահայ ուսանողների խնդիրները բազմաթիվ են` ինտեգրման հարցից մինչև ուսման վարձ. «30-50 տոկոսով սփյուռքահայերն ավելի շատ են վարձ վճարում. սա լուրջ խնդիր է, որը ոչ միայն ֆինանսական խնդիրների տարբերությունն է, այլև հոգեբանական », - ասաց նա:
Ուկրաինայից ժամանած ուսանող Հրանուշ Սարոյանը Հայաստանում սովորելու տարիներին մի շարք խնդիրների է բախվել. «Տարբեր խնդիրներ են եղել, ուսման վարձն է բարձր, բայց ամենակարևորը ինտեգրման խնդիրն է, ավելի շատ Հայաստանի ուսանողների հետ մտածելակերպի բախում եմ ունեցել», - նշեց նա: