Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայքարում են շների համար

Հասարակություն
49bc7c4b22230ba6e43c1f28cdc336e1

Վերջերս համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որտեղ պատկերված էին մեխերով մսի կտորներ։ Ըստ տարածված լուրերի՝ դրանք թափառող շներին սպանելու համար էին նախատեսված։ Այս մասին իմացել են նաեւ «Դինգո թիմ» ՀԿ կազմակերպության անդամները, որոնք զբաղվում են շների պաշտպանությամբ։

Օրենսդրորեն խնդիրը լուծել, սակայն, ՀԿ-ի անդամները չեն կարողացել ու ստիպված դիմել են համացանցի օգնությանը։ Տարածել են լուսանկարը ու խնդրել մարդկանց ուշադիր լինել եւ օգնել հավաքել քաղաքի տարբեր մասերում հայտնված մսի կտորները. «Այդ գործընթացը ոչ կենդանասերների, թե պետական մարմինների կողմից է իրականցվել՝ չգիտենք։

Չենք կարող ճշտել։ Ոչ էլ օրենսդրորեն կարող ենք լուծել այս խնդիրը։ Մեզ մնում է միայն սեփական միջոցներով լուծել խնդիրը»,- ասաց «Դինգո թիմ» ՀԿ անդամ Ալին Գոյանը։

Ալին Գոյանը տեղյակ է նաեւ հրազենով սպանված շների մասին։ Այսպիսի դեպքեր հաճախ են հանդիպում, սակայն ՀԿ անդամները, դիմելով պատկան մարմիններին, միշտ ստանում են նույն պատասխանը. «Ոստիկանությունը ասում է, որ դա իրականացվում է քաղաքապետարանի կողմից։

Դիմում ենք քաղաքապետարան, այստեղ մեզ պատասխանում են, որ տեղյակ չեն՝ դիմենք ոստիկանություն։ Կրկին դիմում ենք ոստիկանություն, որտեղ մեզ ասում են, որ տեղյակ են՝ գործընթացը քաղաքապետարանն է իրականացնում»,-ասաց Ալին Գոյանը ու հավելեց, որ այսպիսի դեպքերում հույսը նրանք նորից դնում են միայն իրենց վրա։

Իսկ վերջերս Քանաքեռ վարչական շրջանում հրազենով սպանված շներին արդեն հերձել են, գնդակը հանել են՝ կատարվում է փորձաքննություն՝ վստահեցրեց Ալին Գոյանը։