Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գառնու տաճարը պետք է մնա անաղարտ»

Հասարակություն
e0bc3408cf6c8e148f0541d27bbb2885

Հայաստանում գտնվող եզակի հնավայրում՝ Գառնիի հեթանոսական տաճարին հարակից տարածքում Մշակույթի նախարարության նախաձեռնությունը՝ կառուցել սրճարան, անընկալելի և անընդունելի է: Հայաստանի հնագիտական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների մի ստվար հատված վաղուց արդեն վերածվել է ժամանցի գոտու, ինչն իր հետ բերում է ճարտարապետական տեսքի աղավաղում, տարածքն էլ վերածվում է աղբակույտերի:

Հետաքրքիր է, որ նման նախաձեռնությանը նախ և առաջ դեմ պետք է լիներ Մշակույթի նախարարությունը, սակայն պետական այդ կառույցն է նախաձեռնել սրճարան ստեղծելու գաղափարը: Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունն իր վճռական ոչն է ասում Գառնիի հեթանոսական տաճարին հարակից տարածքում որևիցե շինության առկայությունը: Պատմությունը ցույց է տալիս, որ զբոսաշրջիկների համար նախատեսվող «փոքրիկ» սրճարանները հանգեցնում են ռեստորանային համալիրների:

Մեզ համար նաև ուրախալի է, որ Գառնի գյուղի բնակիչներն իրենք չեն ցանկանում այդ սրճարանի գոյությունն ու մեր զորակցությունն ենք հայտնում իրենց պայքարին: Գառնիի հեթանոսական տաճարը պետք է մնա անաղարտ վիճակում, այլ ոչ թե ինչ-ինչ չինովնիկների քմահաճույքին ենթարկվի:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն