Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10-ից 1 հնավայրը ուսումնասիրված չէ

Հասարակություն
53733fb2ff5f6121b0176e34264eca2f

Այս տարի հայկական հուշարձանների վերաբերյալ 11 գիրք-գրքույկ  է լույս տեսել: Այդ թվում՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի «Վարձք» հանդեսի 10-րդ համարը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

«Վարձք» հանդեսի հոբելյանական համարը նվիրված է 2013-ին իրենց հոբելյանը նշող հուշարձաններին: 2000 թվականից ի վեր հրատարակվող «Վարձքի» այս համարում թռուցիկ նշված է, թե որ հուշարձաններն են նշում իրենց հոբելյանը, իսկ համարն ամբողջությամբ նվիրված է Արագածոտնի մարզի Տեղեր վանքի 800- ամյակին: «Շատ նյութեր և արձանագրություններ կային, որ մինչ օրս չէին ընթերցվել: Փորձել ենք վանքի համապարփակ ուսումնասիրություն ներկայացնել»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետը նաև հայտեց, որ իրենց համար լուրջ ձեռքբերում էր հանդեսի ամսագրում ներկայացնել Եղեռնին նվիրված Արևմտյան Հայաստանում գտնվող հուշարձանները։
Հրատրակություններից մեկում ներկայացվել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում հայտնաբերված շուրջ 20 հնավայր. «Այս թիվն ինձ ավելի շատ տխրեցնում է, քանի որ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն այդ աստիճան ուսումնասիրված չէ, թիվը ցույց է տալիս, որ մեր երկրում 10-ից մեկ հնավայրը ուսումնասիրված չէ։ Նորահայտ հուշարձանների այսպիսի քանակը ամոթաբեր է մեր փոքր երկրի համար», - ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։