Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսպորտը հունվարին չի թանկանա

Հասարակություն
456dbe2e756eb30fb5e3d3a705c78de2

Ներքաղաքային ուղեվարձի սակագինը հունվարից չի թանկանա։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը։

Նրա խոսքով՝ երբ Երեւանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովը կավարտի իր աշխատանքները, այն ժամանակ էլ պարզ կդառնա՝ կբարձրանա՞ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը, թե՝ոչ։ Սակայն երբ կավարտվեն աշխատանքները, ոչ ոքի հայտնի չէ։

Իսկ Երեւանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովի անդամ Նաիրա Նահապետյանն էլ ավելացրեց, որ իրենք դիմել են լուրջ կազմակերպության, որպեսզի ճշտեն ուղեւորների թիվը։ «Դա կարեւոր բաղադրիչ է։ Եթե չլինի թիվ, չենք կարող որեւէ բան ճշտել»,- «Ա1+»-ին ասաց Նաիրա Նահապետյանը։

Եթե այդ թվերը եղան, հնարավոր է մինչեւ դեկտեմբերի վերջ նիստ գումարենք։
Նա եւս չի կարող ասել, թե երբ կավարտվեն հանձնաժողովի աշխատանքները։