A
A
Չորսամյա Ֆելիքսի ամանորյա երազանքն էլ աչքի ոսպնյակն է (տեսանյութ)
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս, յուրաքանչյուր օր շփվելով սոցիալապես ծայրահեղ վիճակում հայտնված ընտանիքների հետ, ակամայից համակերպվում ենք այն դաժան մտքի հետ, որ Գյումրիում ծայրահեղ աղքատությունն այլևս սահմաններ չունի: Ներկայացվող տեսանյութը երկու անչափահասներ ունեցող մի ընտանիքի մասին է: Նրանք ապրում են վարձով` հին ու կիսախարխուլ տանը:
Սակայն առավել ցավալին այն է, որ նրանց երեխաներից փոքրիկը` չորսամյա Ֆելիքսը, դեռ նորածին հասակից կորցրել է մեկ աչքը, ավելին` օրերս մանկապարտեզում խաղալիս ընկել և կոտրել է ընդամենը երկու ամիս առաջ, բանկի վարկով գնված՝ աչքի արհեստական ոսպնյակը: Հիմա ընտանիքը նորը գնելու միջոցներ պարզապես չունի:
Առավել մանրամասն տեսանյութում՝