Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտագաղթի պատճառով քաղցկեղի ցուցանիշը նվազել է

Հասարակություն
b0d9f8fceb3a39658ffd646c3d2e8b18

ՀՀ-ում քաղցկեղի աճ կա: 2008թ. համեմատ հիվանդության 13.4 տոկոս աճ է գրանցվել, 6, 7 տոկոսով պակասել են մահացությունները: ՀՀ-ում տարեկան 8.000 մարդ է առաջին անգամ հիվանդանում քաղցկեղով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը:

Նրա խոսքով՝ այս տվյալները վկայում են այն մասին, որ ուռուցքաբանության ոլորտում զարգացում կա.« 2012թվականին հիվանդության աճը 2 տոկոսով նվազել է: Ես չեմ կարծում, որ քիչ են հիվանդանում, ես սա կապում եմ արտագաղթի հետ»,- նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը նկատում է, որ հիվանդների 40-45 %-ը ուշացած է դիմում բժշկի` հիվանդության երրորդ կամ չորորդ փուլում, մինչդեռ քաղցկեղի հայտնաբերման առաջին փուլում հիվանդութան բուժման հավանականությունը կազմում է 90-95 տոկոս:

«Քաղցկեղը մահապատիժ չէ, որքան շուտ հայտնաբերվի, այնքան հեշտ կլինի բուժումը»,-ասաց Գագիկ Բազիկյանը և հավելեց, որ քաղցկեղը չունի բնորոշ հատկանիշներ, կարող է քողարկվել այս կամ այն հիվանդության ախտորոշիչների տակ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենն ասաց, որ քաղցկեղի երիտասարադացում է նկատում, բայց թիվն ահռելի չէ: Նա նաև հայտնեց, որ Հայաստանում առաջին տեղում թոքի քաղցկեղն է. տարեկան մոտ 1000 մարդ հիվանդանում է թոքի քաղցկեղով: Երկրորդ տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, իսկ երրորդ տեղում՝ ստամոքսի քաղցկեղը: