Դատախազությունում գործարարին չեն ընդունել
Երիտասարդ ձեռներեց Արման Երեմյանի հաղորդումը հասցեագրվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վ. Մուրադյանին:
Պարոն Երեմյանի հաղորդումն այն մասին է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում և ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում լրիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել իր գործի վերաբերյալ:
Սնանկացած «Կրեպսոն» ընկերության տնօրենը նաեւ հանդիպում է խնդրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ։
Դիմումատուին ՀՀ գլխավոր դատախազը չի ընդունել պատճառաբանությամբ. որ դատախազությունը զբաղվում է այն անձանց գործերով, որոնց դիմումների ուսումնասիրությամբ զբաղվել են գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Դիմումատուն պնդում է, որ ինքը սնանկացել բարձրաստիճան պաշտոնյաների մեղքով։