A
A
ՖԱՎՈՐԻՏԸ ՌՈՒՄԻՆԻԱՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային խոշոր բուքմեյքերական կազմակերպությունները Հայաստան - Ռումինիա մրցավեճում նախապատվությունը տալիս են հյուրերին, որոնց հաղթանակի գործակիցը կազմում է 1.37: Իսկ ահա Հայաստանի հաղթանակի գործակիցը անհամեմատ բարձր է` 7.5: Ոչ ոքիի դեպքում գումարը բազմապատկվում է 4 - ով:
Երեւանյան բուքմեյքերական գրեթե բոլոր գրասենյակները Հայաստան - Ռումինիա հանդիպմանը վերաբերվող խաղադրույքներ չեն վերցնում: Գրասենյակների աշխատակիցները այս փաստը պատճառաբանեցին նրանով, որ Հայաստանի հավաքականի հանդիպումների նկատմամբ նախորդ տարիներից եկած կասկած կա կապված առուծախի հետ, որի պատճառով էլ շատ քչերն են համարձակվում խաղադրույքներ վերցնել: