1 տրիլիոնից ավելի ծախս կգանձվի ժողովրդից
2014 թ. պետական բյուջեն իրատեսական է: Անցած տարիների բյուջեների կատարողականները վերլուծելով` այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը. «Բյուջեի և հավաքագրումների ցուցանիշները և մնացած բոլոր հոդվածները, որոնք առկա են, դրանք ևս 2014թ. իրականություն կդառնան»:
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը չկիսեց Հանրապետական պատգամավորի համոզմունքը, ըստ նրա` բյուջեում կան բազմաթիվ բացեր. «Բյուջեի կարևոր կետերից մեկն էլ այն է, որ կառավարությունը նախատեսում է 1 տրիլիոնից ավելի ծախս գանձել ժողովրդից, ստացվում է` Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի տարեկան պետք է առնվազն 1միլիոնից ավելի գնում կատարի պետության տարածքում, սակայն սա ամենևին էլ իրատեսական չէ` հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական վիճակը»:
Մանրամասները` տեսանյութում: