ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԼրագրողների հետ հանդիպեց նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին: Մարզիչը նշեց, որ վերջին պահին կազմի հետ կապված անկնկալ խնդիրներ են եղել, քանի որ Ալբերտ Սարգսյանը, Անդրեյ Մովսիսյանը եւ Արտավազդ Քարամյանը վնասվածքներ են ստացել: Իսկ Արթուր Պետրոսյանի բացակայությունը Կազոնին պայմանավորեց նրանով, որ ֆուտբոլիստը նոյեմբերի 14-ին իր ակումբի կազմում խաղ է անցկացրել եւ այդ տարիքում չի կարող 3 օր հետո եւս մեկ հանդիպման մասնակցել: Ֆրանսիացի մասնագետը հասկացնել տվեց, որ այս խաղից առանձնապես մեծ սպասելիքներ չունի, սակայն ամեն դեպքում կցանկանար դրական արդյունքի հասնել: Ուսումնասիրելով Ռումինիայի մասնակցությամբ հանդիպումների տեսագրությունները Կազոնին եզրակացրել է, որ մեզ իրոք լուրջ մրցակից է սպասվում, որին հաղթելը ամենեւին հեշտ գործ չէ: