Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՄԻՆԱՑԻՆԵՐԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՈՒԻ

Սպորտ

Արդեն Երեւան է ժամանել Ռումինիայի պատվիրակությունը, որի կազմում են այդ երկրի ֆուտբոլի ազգային եւ երիտասարդական հավաքականները: Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան անցած շաբաթ հայտարարել էր, որ ցանկալի կլիներ որակազրկված Ադրիան Մուտուի ներակությունը Հայաստան - Ռումինիա խաղին, սակայն հայտնի ֆուտբոլիստը չի ժամանել Երեւան:

Իսկ ահա Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան, որը ազգությամբ ռումինացի է, Ռումինիայի պատվիրակության կազմում գտնվում է Երեւանում: Մինչ այդ Հայաստանին լավ ճանացող Ստոյկիցան տեղեկություններ էր հավաքում մեր մասին, Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անգել Յորդանեսկուին օգնելու համար:

Ազգային թիմի կազմում Երեւան է ժամանել 22 ֆուտբոլիստ, որոնցին 14-ը հանդես են գալիս այդ երկրի առաջնությունում: Վնասվածք ստացած դարպասապահ Լոբոնտին ամենայն հավանականությամբ կփոխարինի փորձառու Բոգդան Ստեյլան, որը ներկայումս հանդես է գալիս «Դինամոյի» Բուխարեստում: Հարձակման գծում ընդգրկված ֆուտբոլիստներից մեզ քաջ հայտնի է Դոնեցկի «Շախտյորում» հանդես եկող Չիպրիան Մարիկան, որը 2004/05թ. Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակներում ուկրաինական ակումբի կազմում ժամանել էր Երեւան եւ «Փյունիկի» հետ մրցավեճում բացեց խաղի հաշիվը: Մարիկան աչքի ընկավ նաեւ Դոնեցկում կայացած պատասխան մրցավեճում: