A
A
ՍԿՍՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Ռումինիայի հետ կայանալիք ընտրական հանդիպմանը, որը վերջինը կլինի 2004թ.-ին:
Լեգիոներների մեծ մասը Երեւան կժամանեն հանգստյան օրերին: Հավաքականի անդամներ Կարեն Դոխոյանը(«Կռիլյա Սովետով», Սամարա), Արա Հակոբյանը(«Ստալ», Ուկրաինա), Արման Քարամյանը եւ Ռաֆայել Նազարյանը(«Դարիդա», Բելառուս), նախնական պայմանավորվածության համաձայն, նոյեմբերի 15-ին, ժամը 19-ին, «Հրազդան» հյուրանոցում կմասնակցեն մամուլի ասուլիսի, որին ժամը 19:30-ին կմիանա նաեւ Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին: