A
A
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ՓԱԿ ԿԼԻՆԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 14-ի ուշ երեկոյան Հայաստան կժամանեն ֆուտբոլի Ռումինիայի ազգային եւ երիտասարդական հավաքականները: Ռումինական կողմի խնդրանքով, հավաքականների մարզումները զանգվածային լրատվամիջոցների եւ հասարակայնության ներկայացուցիչների համար փակ կլինեն:
Գլխավոր մարզիչ Անգել Յորդանեսկուի գլխավորությամբ` ազգային հավաքականի կազմում Երեւան կժամանի 18 ֆուտբոլիստ, որոնցից 11-ը հանդես են գալիս Ռումինիայի առաջնությունում, իսկ մնացած 7-ը լեգիոներներ են:
Հիշեցնենք, որ ազգային հավաքականները կմրցեն նոյեմբերի 17-ին «Հանրապետական» մարզադաշտում, իսկ երիտասարդական` նոյեմբերի 16-ին` «Նաիրիում»: