Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹՈՎ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 2 հետաձգված հանդիպումներ: Փոխչեմպիոն «Միկան» խոշոր` 4:0 հաշվով առավելության հասավ բրոնզե մեդալները նվաճած «Բանանցին»: «Կոտայքը»` 3:2 հաշվով առավելության հասավ «Դինամո-Զենիթի» նկատմամբ:

Այս հանդիպումները կարելի է ասել ընկերական բնույթ էին կրում, քանի որ արդեն հայտնի էին մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերի անունները: Սակայն, Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների համար սա վերջին հնարավորությունն էր Ռումինիայի հետ կայանալիք հանդիպումից առաջ իրենց լավ դրեւորելու համար: Առաջնությունը պաշտոնապես կավարտվի նոյեմբերի 21-ին կայանալիք «Միկա» - «Փյունիկ» հանդիպումից հետո: