ԱՎԵԼԻ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ
Աջակցիր «Ա1+»-ին
Ընդամենը 8 օրից ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երեւանում կանկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ հանդիպումը` մրցելով Ռումինիայի հավաքականի հետ: Ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս անգամ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ավելի լավ մարզավիճակում են, չնայած կորուստներ դեռ ունենք:
Դարպասապահ Ռոման Բերեզովսկին չնայած վերսկսել է մարզումները, սակայն հանդես չի գալիս Մոսկվայի «Դինամոյի» կազմում: Բելառուսում հանդես եկող Ռաֆայել Նազարյանը եւ Արթուր Մկրտչյանը ֆինանսական խնդիրներ ունեն ակումբի հետ եւ հանդես չեն գալիս «Դարիդայում»:
Վերջապես խաղային պրակտիկա ունի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանը, որը կրկին ընդգրկվում է Վլադիկավկազի «Ալանիայի» կազմում: Կարեն Դոխոյանը լիովին ապաքինվել է եւ նույնիսկ գոլի հեղինակ է դարձել «Կռիլյա Սովետով»-ի կազմում:
Անդրեյ Մովսիսյանը շարունակում է հանդես գալ «Մոսկվա» ակումբի փոխարինողների կազմում եւ կրկին գոլի հեղինակ է դարձել: Արման եւ Արտավազդ Քարամյանները արդեն պատրաստ են հանդես գալ ազգային թիմում: Աշտարակի «Միկայում» հանդես եկող Արմեն Շահգելդյանն էլ հեղինակեց «Դինամո-Զենիթի» հետ հանդիպման հաղթական գոլը:
Հարձակվող Էդգար Մանուչարյանը իր գոլերի քանակը Հայաստանի առաջնությունում հասցրեց 21-ի: Հավաքականի մեկ այլ հարձակվաող Արա Հակոբյանն էլ 11 մետրանոց հարվածով գրավել է Կիեւի ԲԿՄԱ-ի դարպասը:
Իսկ ռումինացիները, ինչպես արդեն տեղեկացրել էինք կազմի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, մասնավորապես, Երեւան չի ժամանի Ադրիան Մուտուն: