Գնումները՝ արտաբյուջետային միջոցների հաշվին
«ՀՀ քաղաքաշինության նախարարությունում վերակահավորման գնումները կատարվել են ոչ թե պետբյուջեի, այլ նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին»,-մամուլում հրապարակված տեղեկատվության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` նշել է ՀՀ քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը:
Մամուլի քարտուղարը մասնավորապես ասել է, որ գնման բոլոր ընթացակարգերը պահպանվել են և 872 հազար դրամ կազմող վերակահավորման ծախսերի մասին տեղեկատվությունը «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն` զետեղվել է ՀՀ կառավարության https://www.egov.am/transparent/page=1;yr=2013;min=104020/ կայքի համապատասխան էջում:
«Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ վերոնշյալ օրենքը չի պարտավորեցնում մեկ անձից կատարվող մինչև մեկ միլիոն դրամը չգերազանցող գնումը հրապարակել, այդուհանդերձ Քաղաքաշինության նախարարության այդ գնումներն էլ ավտոմատ տեղադրվում են www.egov.am կայքում»,- ասել է Լուսինե Մարգարյանը: