Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Կարֆուր» կգա, բայց օրն ու ժամը գաղտնի է

Տնտեսություն
fe2f6cb97fa76562c74232c56fc69ea4

«Կարֆուր»-ը նպատակ ունի տեսանելի ապագայում գալ հաստատվել եւ դռները բացել Հայաստանում: Այսօր «Ա1+»-ի հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ չնշելով որեւէ ժամկետ։

Նրա խոսքերով՝ ընկերությունը հետաքրքրված է, եւ բավականին ինտենսիվ աշխատանքներ են տարվում։

«Բայց գործարար աշխարհը այն ոլորտն է, որտեղ ինչ- որ մի տեղ գաղտնիության սկզբունքը դեռեւս ինչ- որ չափով պետք է պահպանվի»,- ավելացրեց պարոն դեսպանը։

Նրա խոսքերով՝ հենց այդ պատճառով էլ այս պահի դրությամբ Կարֆուրի ծավալած գործունեությունը հրապարակման ենթակա չէ եւ ոչ էլ այդքան տեսանելի է։


Պարոն դեսպանը մասնակցում էր հայ-ֆրանսիական գործարարության ակումբի 2-րդ տարեդարձին, ինչպես նաեւ վերջինիս՝ Ֆրանսիայի Առեւտրի եւ արդյունաբերության պալատի անդամ դառնալու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին։

Ասուլիսին ներկա Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն էլ նշեց, որ պետական մակարդակով ոչ մի խոչընդոտ չի եղել  «Կարֆուրի» նկատմամբ, նրանց տարածքներ առաջարկվել են, սակայն տեխնիկական պատճառներով չեն համաձայնվել։

Այժմ էլ բանակցությունները շարունակվում են, սակայն այլ մանրամասներ վերջինս չնշեց։