Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը մոտենում է ավարտին: Կայացան 27-րդ տուրի հանդիպումները: «Արարատը» մեկ անպատասխան գնդակ ուղարկեց «Կոտայքի» դարպասը: Նույն հաշվով «Կիլիկիան» հաղթեց «Դինամո - Զենիթին»: «Բանանց» - «Փյունիկ» հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով, իսկ «Շիրակ» - «Միկա» մրցավեճում դարպասի գրավում չառձանագրվեց:

Բացի վերջին 28-րդ տուրից, որը կկայանա նոյեմբերի 7-ին, պետք է կայանան եւս 4 հանդիպումներ, որոնք հետաձգվել են նախորդ տուրերից:Ինչպես հայտնի է չեմպիոնի եւ փոխչեմպիոնի կոչումները ապահովել էն համապատասխանաբար «Փյունիկը» եւ «Միկան», իսկ ահա 3-րդ տեղի համար թեժ պայքար է ընթանում «Բանանցի» եւ «Արարատի» միջեւ, որոնք մրցելու են վերջին տուրում: