Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նյույորքյան բեմադրություն՝ Սոս Սարգսյանի հիշատակին

Հասարակություն
9727d4815e83478dbe90a2312f55882f

Նյու Յորքի Համազգայինի թատերախումբը բոլորեց իր 45- տարին։ Թատրոնի հիմնադիրն է թատերագիր, բանաստեղծ, ռեժիսոր եւ դերասան Հրանտ Մարգարյանը:

Այս տարիների ընթացքում թատերախումբը ներկայացրել է 153 բեմադրություն, որին մասնակցել են 389 դերակատարներ: Հրանտ Մարգարյանը հիմնադիրն է նաեւ Նյու Ջերսիի Համազգայինի մանկապատանեկան թատերախմբի:

Հոկտեմբերի 18- ին Նյու Յորքի Հայ Կենտրոնում ներկայացվեց հայրենի թատերագիր Սամուել Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» պիեսը: Ներկայացման բեմադրող ռեժիսորն էր Հրանտ Մարգարյանը: Գլխավոր դերերում հանդես եկան Թորոս Թերվիզյանը (Չիկ), Հարություն Պարսումյանը(Պոչեկ), Գառնիկ Ներսիսյանը (Տեր), Մարիա Պարսումյանը(Փետրուհի) եւ Հակոբ Ներսիսյանը(թիկնապահ):

Ներկայացման ավարտից հետո շնորհավորական խոսք ասացին Աստղիկ Սեւակը, Ռուբեն Պարսումյանը եւ դոկտոր Տիգրան Կազանչյանը։

Նյու Յորքի Համազգայինի թատերախմբի նոր բեմադրությունը նվիրվում է հայ անվանի դերասան, ԽՍՀՄ եւ ՀՀ Ժողովրդական արտիստ, Երեւանի Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի անմար հիշատակին:

Նոր ներկայացումն ընդունվեց ջերմությամբ:

Նյու Յորք