Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիան չկայացավ

Հասարակություն
e5c8818a4a94ff5fd570232ff47c12a5

Այսօր «Ազատագրենք հուշարձանն օլիգարխիայից» նախաձեռնության կազմակերպած երթն ավարտվեց դեռ չսկսված։

Նախաձեռնության անդամներին հենց Մաշտոցի պուրակում դիմավորեցին Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի համակիրները, ովքեր կրում էին կարմիր գլխարկներ։

Դեղին գլխարկավորներից Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ ի հարգանք ավտոպատահարից տուժած սիրված դերասան Վարդան Պետրոսյանի՝ իրենք այսօր ակցիա չեն իրականացնի։

Այս պահին կարմիր գլխարկավորները հանել են գլխարկներն ու սպասում են «հակառակորդների» հեռանալուն։