Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձում են վրացականացնել հայկական եկեղեցիները

Հասարակություն
ed4f8cc344de23c08b36cfe88b8a1fec

«Կասկած կա, որ Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնված տապանաքարերը վրացի քահանան բերել է Մլեթի հայկական գերեզմանոցից», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Հուշարձանագետը տեղեկացրեց, որ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը վերջերս ճամփորդություն է կատարել Վրաստան. նրանք գնացել էին Թիֆլիսի հայկական Նորաշեն եկեղեցու բակում տարիներ առաջ հայտնված վրացական տապանաքարերի հետքերով։


Հիշեցնենք, որ վրացական կողմը՝ այդ եկեղեցու քահանան, ասել է, թե հողային աշխատանքներ են կատարվել, որոնց ընթացքում հայտնաբերվել են այդ տապանաքարերը, իսկ եթե այնտեղ վրացիներ են եղել թաղված, ուրեմն Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին վրացական է։
«Մենք այցելեցինք Մլեթի ու սկսեցինք հարցեր տալ, թե արդյո՞ք տարիներ առաջ իրենց գերեզմանոցից տապանաքարեր են անհետացել: Մարդիկ չէին պատասխանում մեր հարցերին՝ զգուշավոր էին։ Այնպիսի տպավորություն կար, որ մարդկանց զգուշացված էր, որ չխոսեն: Բայց ներկայիս քահանան ասաց, որ Տարիել անունով այստեղ քահանա է եղել: Չեղավ համարձակ մեկը, որ տեղեկություններ փոխանցեր անհետացած տապանաքարերի մասին»,- պատմեց հուշարձանագետը:


Նա նաև փաստեց, որ Մարաթուկ լեռան վրա մոտ 3 հազար մետր բարձրությունում կիսավեր եկեղեցի կար, պատմական Ակոռի գյուղում կանգուն էր հայկական գերեզմանոցը, որտեղ մոտ ութսուն գերեզմանաքար կա: Բանախոսը կարծում է, որ այս գերեզմանոցը չի ոչնչացվել միայն մոտակայքում եղած ամերիկյան զինվորական ուժի շնորհիվ:


Հուշարձանագետը նաև պատմեց, որ պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տանձուտ գյուղում՝ հայկական եկեղեցու մոտ, կա եռալեզու ցուցատախտակ, որտեղ նշված է, որ դա տարածաշրջանի միակ հայկական եկեղեցին է. «Եկեղեցին տասնութերորդ դարի էր, դրա համար էին խոստովանել, որ հայկական է»։