A
A
Ուղիղ եթեր
Հոկտեմբերի 21-ին` ժամը 14:00-ին, տեղի կունենա «Մեդիա կենտրոնի» www.media-center.am կայքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին հրավիրված են տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց տեսակետը կհայտնեն «Մեդիա կենտրոնի» գործունեության մասին:
«Մեդիա կենտրոնը» փորձել է ստեղծել մատչելի և հարմար կայք: Կայքում ոչ միայն տեղադրված են ասուլիսների, քննարկումների, բանավեճերի մասին տեղեկատվություն, լուսանկարներ ու տեսագրություններ, այլև կայքը հնարավորություն է տալիս գործընկերների հետ համագործակցությունը դարձնել ավելի պրոֆեսիոնալ. մասնավորապես, առցանց գրանցել գործընկերոջ միջոցառումը՝ ընտրելով վերջինին հարմար օր և ժամ: