Վարորդները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը (տեսանյութ)
Ինչպես տեղեկացնում է Գալան,Գյումրիում այսօր բողոքի ցույց են անցկացրել 20 համարի երթուղու վարորդները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գյումրու քաղաքապետի որոշմամբ կասեցվել է 20 համարի երթուղու աշխատանքը: Քաղաքապետարանից մեր լրագրողին փոխանցել էին, որ քաղաքապետը գործել է համաձայն կառավարության 2001թվականի օգոստոսի 16-ի 762 որոշման, հայտնաբերվել է պահանջներին անհամապատասխանություն, մի քանի կոպիտ խախտումներ, ինչի արդյունքում կասեցվել է երթուղու գործունեությունը:
Այսօր առավոտյան ճանապարհային ոստիկաններն այցելել են Գարեգին Նժդեհի հրապարակ և հավաքված վարորդների տեղեկացրել, որ իրենց գործունեությունն անօրինական է, և որ գիծ դուրս եկող ցանկացած միկրոավտոբուս կտեղափոխվի տուգանային հրապարակ, և ցանկացածի նկատմամբ կկազմվի մինչև 50 հազար դրամի ակտ: Վարորդների փոխանցմամբ երկու մեքենա արդեն տեղափոխվել է տուգանային հրապարակ ճանապարհային ոստիկանների կողմից: Սա առաջացրել է վարորդների զայրույթը: Վերջիններս որոշել են գնալ կտրուկ քայլերի: Փակել են Նժդեհի հրապարակից քաղաքի տարբեր հատվածներ տանող բոլոր ճանապարհները՝ Գյումրի-Երևան, Գյումրի-Ախուրյան և հարակից տարբեր փողոցների ճանապարհահատվածներ:
Մանրամասն կարդալ այստեղ