Այս դպրոցում սովորել են շատ պաշտոնյաներ
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի 2013-2014 ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ դպրոցի հիմնադիրների ու շրջանավարտների մասնակցությամբ:
Վերջիններիս թվում են ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ԱԺ արտաքին հարաբերույթունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Վայոց Ձորի մազպետ Էդգար Ղազարյանը, մի շարք հայտնի լրագրողնեի ու թերթրեի խմբագիրներ, հոգեւորականներ, ակտիվ հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:
Դպրոցը կազմակերպում է սեմինարներ, քննարկումներ քաղաքական հիմնարար և հրատապ թեմաներով, իրականացնում գործնական, կիրառական քաղաքագիտության ուսուցում և քաղաքական կրթության ծրագիր:
Դպրոցը 2006 -ից մասնակցում է Ստրասբուգում կազմակերպվող սեմինարներին, նախ՝ Ժողովրդավարության ամառային դպրոցի, ապա Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի շրջանակներում, որտեղ ներկա են լինում պատվիրակություններ տարբեր երկրներից:
Ամառային դպրոցի շրջանակներում, ի դեպ, կազմակերպվում էին քննարկումներ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև: Ի տարբերություն պատվիրակության շարքային անդամների, ադրբեջանական դպրոցի ղեկավարն աչքի էր ընկնում իր լայնախոհությամբ, ու այս տարվա սկզբին նա իր երկրում հայտնվեց անազատության մեջ՝ ընդդիմադիր հայաքների համար:
Ինչ վերաբերում է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցին, ապա, ինչպես ընդունված է ասել շրջանավարտների մեջ, սա թերեւս միակ քաղաքագիտական դպրոցն է, որ վատ իմաստով քաղաքականացված չէ: