Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկախության թեման՝ լուսանկարներում

Մշակույթ
27c08e0fec40ecab65fe4ec6c046272f

«Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 15-ին ժամը 12-ին կբացվի ֆոտոլրագրող, նյույորքաբնակ Ռոբերտ Կարապետյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ Անկախության 22- ամյակին։

Լուսանկարներում պատկերված են 2011 թվականի սեպտեմբերի 21-ին Անկախության 20- ամյակի զորահանդեսը։

Ռոբերտ Կարապետյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։ Առաջին անգամ նրա լուսանկարները տպագրվել են «Ավանգարդ» թերթում 1956 թվականին և արժանացել պատվոգրի։ Որպես ֆոտոլրագրող պաշտոնապես աշխատել է «Երեկոյան Երևան», «Հայրենիքի ձայն» թերթերում։ «Հայոց ցեղասպանություն», «Երևան», «Ճանաչենք մեր մեծերին» վավերագրական ֆիլմերի հեղինակն է։
Ռոբերտ Կարապետյանի անհատական ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև սեպտեմբերի 20-ը։