Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացումը կանի Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնը

Հասարակություն
2a87330711f4f7814cef10a746ddcdb6

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հուլիսի 1-ից 8-ը Գյումրիում առաջին անգամ կազմակերպում է «Դուետ» միջազգային թատերական փառատոնը:

Փառատոնն ընդգրկված է «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումների շրջանակում: Փառատոնին աջակցում է նաև ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

«Դուետ» միջազգային թատերական փառատոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ներկայացման մեջ մասնակցում է երկու դերասան:

Փառատոնին հայտ են ներկայացրել Հայաստանի և արտերկրի 25 թատրոններ, որոնցից ընտրվել են 20-ը:
«Դուետ» միջազգային թատերական փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի մեջ»» ներկայացումով, փակման արարողությունը՝ հուլիսի 8-ին, Կիևի «Սուզիրյա» ակադեմիական արվեստանոցի «Ժառանգը» ներկայացումով:

Այս մասին հայտնում Մշակույթի նախարարությունը։