Ամենամյա փառատոն Հյուսիսային պողոտայում
«Երկրները` մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 20-22-ը Հյուսիսային պողոտայում: Փառատոնին կմասնակցեն ինչպես տեղի արտադրող և ներկրող ընկերությունները, այնպես էլ` միջազգային ընկերությունները և ՀՀ- ում գործող բոլոր դեսպանատները և հյուպատոսությունները: Փառատոնն իր բնույթով գործարար է, մշակութային, էթնիկ
Փառատոնն ունի նաև ճանաչողական բնույթ. նպաստել տարբեր երկրների ազգային մշակույթին, խոհանոցին և դրա յուրահատկություններին ծանոթանալուն, որոշ ժամանակով առօրյա հոգսերից կտրվելուն, իսկ օտար երկրների ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, ծանոթանալու հայկական ավանդույթներին, մշակույթին, ինչպես նաև` խոհանոցին:
Փառատոնի ընթացքում կկատարվի նաև հանգանակություն, որի ողջ հասույթը կբաժանվի բարեգործական հիմունքներով:
Փառատոնին կարող են մասնակցել նաև սփյուռքահայ գործարարներ: