Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուլիսի 1-ից՝ նոր ՀԴՄ-ներ

Հասարակություն
7cce0d1ed8b86195bf52ac83f87eb9b3

2013-ի հուլիսի 1-ից գործածության մեջ են մտնում նոր դրոշմապիտակներ և նոր սերնդի ՀԴՄ-ներ։

2012թ.-ի տարեվերջին կատարված օրենսդրական փոփոխությունների հիմնական ուղղություններից մեկը հարկային հսկողության մեխանիզմների կատարելագործումն է:Ըստ ՊԵԿ մամլո ծառայության՝ այդ նպատակով օրենսդրությունը նախատեսել է երկու կարևոր վարչարարական գործիք, որոնք կիրառության մեջ են դրվելու 2013-ի հուլիսի 1-ից:

Առաջինը, նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումն է տարեկան 500 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար:

Երկրորդ վարչարարական գործիքով ջուր, ըմպելիք, գարեջուր, մինչև 9% սպիրտայնությամբ խմիչք, հյութ ներմուծող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ու ՀՀ-ում այդ ապրանքներն արտադրողները պարտավոր են դրանց իրացումը կազմակերպել բացառապես դրոշմապիտակներով:

Մանրածախ ցանցում գտնվող ապրանքատեսակների համար օրենսդրությունը ևս 6 ամիս ժամանակահատված է նախատեսել, որպեսզի առկա մնացորդներն իրացվեն: 2014-ի հունվարի 1-ից ինչպես արտադրության, այնպես էլ իրացման փուլում կունենանք բացառապես պիատակավորված ապրանքատեսակներ: ՊԵԿ նախագահի տեղակալը վստահեցրել է, որ այս երկու միջոցառումներն իրենց արդյունավետությունը կցուցաբերեն տարվա երկրորդ կիսամյակում, ինչը նկատելի կլինի նաև վճարված հարկերի տեսքով:
Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։