Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաշքշուկից հետո դրոշը կվերադարձնեն (տեսանյութ)

Հասարակություն
2aa36800962ff51914e9d0b61c41dfd5

Հունիսի 17-ին կայանալիք Դինամո-Շիրակ խաղի մասին նախօրոք իմացել էին Վրաստանի Հայ Համայնքի անդամները և որոշել էին Գյումրիից ու Երևանից ժամանած երկրպագուների հետ միասին մարզադաշտից երկրպագել Հայաստանի չեմպիոն Շիրակին:

Բարեբախտաբար, խաղի ընթացքում շիրակցի և վիրահայ երիտասարդները հասցրել էին փոխանակվել կոորդինատներով, քանի որ խաղից հետո տեղի ունեցած քաշքշուկներից և Դինամոյի երկպագուների կողմից ագրեսիվ և ոչ հարիր վերաբերմունքից հետո, Հայաստանից ժամանած երկրպագուները ստիպված շատ արագ լքեցին մարզադաշտը ոստիկանության ուղեկցությամբ:

Այդ խառնաշփոթում մարզադաշտում մնաց Շիրակի դրոշը, անվտանգության աշխատակիցները իրադրությունից ելնելով թույլ չտվեցին վերադառնալ և դրոշը վերցնել: Սակայն այդ հարցում շիրակցիներին օգնեցին «Վրաստանի Հայ Համայնք»-ի երիտասատդները, որոնք կապվեցին Դինամո մարզադաշտի վարչակազմի հետ՝ որտեղից էլ ետ վերցրեցին դրոշը:
Վարչակազմի աշխատակիցները տհաճ իրավիճակի համար ներողություն խնդրեցին և նշեցին որ ցավում են կատարվածի համար, քանզի դա շատ ամոթալի էր:
Այս մասին հայտնում է Վրաստանի Հայ Համայնքի կայք-էջը