A
A
Ամբաստանյալը որոշել էր վախեցնել Հայրիկյանին (տեսանյութ)
Հունվարի 31-ին Պարույր Հայրիկյանի վրա կրակած Խաչատուր Պողոսյանն այսօր դատարանում հայտարարեց, թե ինքը պարզապես ցանկացել է վախեցնել նրան եւ ոչ թե սպանել։ Իսկ թե ինչու՝ չասաց։
Նա նաեւ հայտնեց, թե որպես խլացուցիչ օգտագործել են պլաստմասե շիշը, որ Հայրիկյանի հարեւանները չվախենան։
Նա նորից կրկնեց, թե նախաքննական ցուցմունքի այն հատվածը, որը վերաբերում է նախագահի մյուս թեկնածու Վարդան Սեդրակյանին, սուտ է։ Վերջինս կապ չի ունի այս մահափորձի հետ։ Մահափորձը նախաձեռնել են ինքն ու մյուս ամբաստանյալը՝ Սամվել Հարությունյանը։ Դատական նիստը շարունակվում է։ Ներկա է նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։