Կանայք օրենք են պահանջում
Կառավարության շենքի դիմաց հավաքված «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները պահանջում են, որպեսզի ընդունվի «Ընդդեմ ընտանեկան բռնության» օրենքը հենց այն տեսքով, որով կոալիցիան ներկայացրել է։
Կանանց ռեսուրսների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը ասում է, որ կառավարությունը չի մերժել օրենքի ընդունումը, սակայն ավելի նպատակահարմար է գտել այն մաս առ մաս ներառել ուրիշ օրենքներում. « Մենք կարծում են, որ օրենքը պետք է առանձին ընդունվի։ Այն պատժամիջոցներ չի նախատեսում։ Պարզապես այն կանխարգելում է ընտանեկան բռնությունը»,- ասում է նա։
Ակցիայի մասնակիցները, չնայած ընդունում են, որ օրենքը չի կարող իսպառ վերացնել բռնությունը, սակայն, որ օրենքի ընդունմամբ դեպքերը զգալիորեն կնվազեն՝ համոզված են. «Մենք աշխատում ենք այսքան տարի է ու արդեն կանանց ինքնագնահատականն անգամ փոխվել է։ Եթե բոլորն իմանան իրենց իրավունքները ու պարտականությունները շատ բան կփոխվի»,- պատմում է Սուսաննա Վարդանյանը։
Կանանց ռեսուրսների կենտրոնի տնօրենը հավելեց նաեւ, որ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, մեր տարածաշրջանում բոլոր երկրները ունեն այսպիսի օրենքը։ Ըստ Սուսաննա Վարդանյանի՝ Հայաստանը չպետք է հետ մնա։