A
A
Ցայտաղբյուրները նորոգվել են
Վերանորոգվել և վերագործարկվել են մայրաքաղաքի շուրջ 2200 ցայտաղբյուրները: Ըստ Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայության՝ ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվեցին նաև բակային տարածքները:
Ծրագրի համաձայն, բացի բակային տարածքներում առկա ցայտաղբյուրների վերանորոգումից, նորակառույց այգիներում, պուրակներում և բակերում տեղադրվել է նաև 8 նոր ցայտաղբյուր: